Կազմակերպության մասին |
|
Թամարա ֆրութ ՓԲԸ ստեղծվել և գործում է 2002թ.: Այն միակ կազմակերպությունն է Հայաստանում, որը զբաղվում է մրգերի և բանջարեղենի խորը սառեցմամբ: Միևնույն ժամանակ ընկերությունը արտադրում է հյութեր, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և պահածոյացված բանջարեղեններ: Իր գործունեությամբ կազմակերպխությունը փորձում է հեշտացնել հայ կնոջ չարչարանքը, որն էլ արդարացվում է կազմակերպության արտադրանքի ժողովրդական լինելու հանգամանքը: Կազմակերպությունը չի սահմանափակվում իր արտադրանքը ներկայացնելով միայն տեղական շուկայում, այն նաև գործընկերներ ունի ինչպես Ռուսաստանում` (Լամանս, Ագրանա, Տորգովի Դոմ Արմենիա, Լակոնյա և այլն) այնպես էլ Եվրոպայում (Թրեյդին, Հիփփ մանկական սնունդ)...
Թամարա ֆրութ ՓԲԸ 09.09.2004թ-ից մինչև 05.09.2005թ ստացել է օրգանիկ սերտիֆիկատ (IGEA No 2002/91) արագ սառեցված մոշի և ազնվամորու համար: Եվ այժմ կազմակերպությունը գտնվում է նոր սերտիֆիկատ ստանալու պրոցեսում:

Թամարա ֆրութի արտադրատեսակները բազմազան են`
- հյութեր - ծիրան, դեղձ, բալ, մոշ, ազնվամորի, արքայախնձոր, նարինջ, խնձոր, նուռ, մասուր, լոլիկ, ելակ
- կոմպոտներ - ծիրան, դեղձ, հոն, բալ, մոշ, ելակ, մամուխ, սև հաղարջ, ելակ, խաղող
- մուրաբաներ - ծիրան, դեղձ, բալ, մոշ, ազնվամորի, թուզ, ելակ, դդում, ընկույզ, կեռաս, հոն, սերկևիլ, մամուխ, սմբուկ, թութ, վարդ, դրախտախնձոր, սև և կարմիր հաղարջ, սալոր, ձմերուկ
- պահածոյացված բանջարեղեն - բամիայի մարինադ, խաղողի տերև, աջիկա, ռագու խավիար, լեչո, տապակած սմբուկ, խորոված բանջարեղեն, կարմիր պղպեղ, վարունգ
- արագ սառեցված արտադրանք - լոբի, պղպեղ կանաչ, կարմիր և տոլմայի, սմբուկ կտրատած և տոլմայի, ծաղկակաղամբ, սպանախ, սիբեխ, մանդակ, ծիրան, դեղձ, թուզ, մոշ, ազնվամորի:
Հումքը հավաքվում է մարդաշատ բնակավայրերից (քաղաք, գյուղ) և արդյունեբարական ձեռնարկություններից հեռու (ոչ պակաս քան 10-15կմ) գտնվող լեռնային անտառներից և ձորակներից:
Կարճ ճամանակահատվածում բարձրորակ և խելամիտ գներով մեր արտադրանքը դարձել է մրցունակ տեղական և օտար շուկաներում, այսպիսով նա վայելում է սըաբիլ և մեծ սպառողի պահանջարկ: