Բարի գալուստ


«Թամարա ֆրութ» ՓԲԸ ստեղծվել և գործում է 2002 թ-ից: Այն միակ կազմակերպությունն է Հայաստանում, որը զբաղվում է մրգերի և բանջարեղենի խորը սառեցմամբ և օրգանից մրգային հյութերի արտադրությամբ: Միևնույն ժամանակ ընկերությունն արտադրում է հասարակ հյութերի, կոմպոտների, մուրաբաների, ջեմերի և պահածոյացված բանջարեղենի լայն տեսականի:

Ուսումնասիրելով այս կայքը Դուք կարող եք պատկերացում կազմել մեր արտադրանքի և շուկայի մասին:


Հյութերը պատրաստում են թարմ կամ սառեցված մրգից և բանջարեղենից: Հյութերի բաղադրության մեջ բացառվում է հավելումների/բացի բնականից/, արհեստական բուրավետիչների, այդ թվում բնականին հավասարեցվածների, ավելացումը: Մրգային հյուրերի մեջ կարելի է ավելացնել պտղամիս և /կամ շաքար:
ավելին


Շատ ընտանիքներում պահածոյացված մթերքները համարվում են ձմռան համար իդեալական պահեստավորման տարբերակ, չնայած որ նրանք համեմատաբար քիչ քանակությամբ վիտամինները են պարունակաում: Շնորհիվ պահածոյացման ժամանակակից տեխնոլոգիաների պահածոյացման ընթացքում մթերքներն ավելի քիչ վիտամիններ են կորցնում, քան չորացելիս կամ ջերմային մշակման ընթացքում:Պահածոյացման ընթացքում սննդային արժեքը, կալորիականությունը, օրգանական թթուների քանակը չի փոխվում, այլ ընդհակառակը բուսայուղի ավելացման արդյունքում կալորիականությունը բարձրանում է: Կախված արտադրանքի տեսակից տարբեր են լինում նաև մթերքի նկատմամբ պահանջները: Առաջին հերթին մթերքները պետք է լինեն առողջ, առանց վնասվածքների, դասակարգված ըստ տեսակների և չափերի, խնամքով լվացված, անհրաժեշտության դեպքում առանձնացված կորիզներից և կտրատված; Պահածոյացրած բանջարեղենը պահպանվում է 0- 20 °С ջերմաստիճանի և 75 % օդի խոնավության պայմաններում:
ավելին


Նեկտարները պատրաստում են մեկ կամ մի քանի մրգերի խառնուրդից, որոնց ավելացնում են ջուր, շաքար կամ շաքարային օշարակ: Նեկտարներ հիմնականում պատրաստում են այն մրգերից, որոնց համը չափազանց թթվաշ է կամ քաղցր, կամ էլ նրանցում բացակայում է բավարար քանակության ջրային զանգված: Տեխնոլոգիապես նեկտարներում չի կարելի կիրառել քիմիական հավելումներ: Կարելի է ավելացնել միայն մրգի պտղամիսը, որի մասին մակնշվում է փաթեթավորման վրա:
ավելին




Բացառիկ ներկայացուցիչ ՌԴ տարածքում
"ԱԿՎԱՖՐԵՇ" ՍՊԸ 115114 ք. Մոսկվա,
Դանիլովսկայա նաբերեժնայա 8/2

Հեռ. 8-903-019-66-96
Էլ. հասցե: lenakhudlijj@mail.ru
www.glavtorg-msk.ru
ավելին